Ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, հավաքվել Ազատության հրապարակում և քննարկել՝ ինչպես պահել Արցախը։
Ընդդիմադիր փոխխոսնակը հայտարարեց, որ իշխանությունն անկարող է կազմակերպել երկրի պաշտպանությունը։
«Մենք միասին կքննարկենք՝ ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանել Հայաստանը, հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության քայլեր ու գործողություններ ձեռնարկել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։