Այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմադիրները ներկայացրին իրենց հիմնական սկզբունքները, ինչպես նաև պահանջներն իշխանություններին:
▪️ հաստատել, որ ՀՀ Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով
▪️ բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում
▪️ բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի՝ Արցախի անկլավային վիճակը
▪️ քայլեր ձեռնարկել 1994 թ. ԵԱՀԿ գագաթնաժողովի որոշմամբ ընդունված ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ
▪️ բացառել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը
▪️ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրումը և սահմանագծման և սահմանազատման ցանկացած գործընթաց
▪️ չստորագրել Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր, որը կխանգարի Արցախի ինքնորոշման իրավունքի առանց սահմանափակումների իրացումը
▪️ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնագիր, որը կասկածի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայերի ՝ հոգևոր-մշակութային ժառանգության կրողներ լինելու իրավունքը: