Այսօր Ազատության հրապարակում հադացուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներին այցելելու էր եկել Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Շահե քահանա Հայրապետյանը։ Նա խնդրեց երիտասարդներին դադարեցնել հացադուլը, պահպանել առողջությունը։ Նրան այդ հանձնարարությամբ Մայր Աթոռն է ուղղորդել հրապարակ։ Նա հաղորդություն է բերել երիտասարդներին և իշխանությունների դեմ պայքարի այս մեթոդը հորդորել է փոխել։ Նա տղաների հետ զրուցել է արժեհամակարգի մասին։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք անձամբ դեմ է Փաշինյանի իշխանությանը՝ հարցով է պատասխանել՝ էլ ինչո՞ւ եմ այստեղ։
«Իմ եղբայրները քուրձ են հագել ոչ թե որևէ անձի, այլ նպատակի համար»,- ասաց նա։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե պատրա՞ստ է հայ ժողովուրդը խաղաղության պայմանագրին՝ տեր Շահեն պատասխանեց․
«Հայ մարդը, որ թուրքի հանդիպում է, չի դանակահարում նրան, այլ փորձում է լեզու գտնել ու հասկացնել, որ դու էլ ես մարդ, ա՛յ մարդակերպ»,- ասաց քահանան՝ հավելելով, որ հակառակորդի կողմից դարերով ապացուցվել է հակառակ մտադրությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։