• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2023 07:01
  • 387.22
  • 416.92
  • 4.78
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր, ցեղասպանության վտանգը միշտ լինելու է. Սերժ Սարգսյան

Քաղաքականություն,
24 Ապրիլ 2022 09:49
ShareShareShare
Наш Telegram
Պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր, ցեղասպանության վտանգը միշտ լինելու է. Սերժ Սարգսյան
telegram

Այսօր՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր: Այս մասին ապրիլի 24-ի իր ելույթում գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և Հայոց ցեղասպանությունը ժխտելու հետ միասին անթաքույց խրախուսում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, ցեղասպանության կրկնման վտանգը միշտ լինելու է, և խաղաղասիրության ու բարիդրացիության մասին այդ երկրի իշխանությունների հայտարարությունները դիտարկվելու են ընդամենը որպես հարևան ժողովրդի ու միջազգային հանրության զգոնությունը բթացնելու նոր հնարք: Դա թույլ չտալու համար պետք է գործել:

Դիմում եմ սթափ դատող, պատմությունից դասեր քաղած, ազգային արժանապատվություն ունեցող, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայերին.

-Հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին, որ խորթ է մեր էությանն ու օտար՝ մեր ոգուն: Հանրայնորեն դատապարտենք ու չհանդուրժենք մեր կողքին հայրենավաճառ այդ տեսակը: Զգոն լինենք և միշտ պայքարի պատրաստ, երբ մեր թշնամին կփորձի կրկին իրագործել իր դարավոր երազանքը:

Դիմում եմ իր առօրյա կենցաղային հոգսերի մեջ Հայրենիքը մոռացած, սեփական երկրի պաշտպանությունն իր գործը չհամարող կամ ամեն ինչից հիասթափված ու հուսահատված հայրենակիցներիս.

-Հանուն ձեր զավակների ապագայի, սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու նրանց իրավունքի, հանուն դրա հարյուրամյակներով կռիվ ու կյանք տված մեր նահատակների անմահ հիշատակի՝ դուրս եկեք թմբիրից, վանեք ձեզնից անտարբերությունն ու հուսահատությունը և կանգնեք ձեր պայքարող եղբայրների ու քույրերի կողքին: Նրանց պայքարը նաև ձեր ու ձեր զավակների վաղվա օրվա համար է:

Դիմում եմ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին.

-Թույլ մի տվեք ձեր իշխանություններին խաբել և մոլորեցնել ձեզ՝ հայտարարելով, թե իբր անցյալ դարասկզբին «մարդկային ողբերգության առումով ոչինչ տեղի չի ունեցել», պատմական Հայաստանի տարածքում իբր հայ ժողովրդի ներկայության ապացույցներ չկան, իբր էթնիկ զտումների ու կոտորածների չի ենթարկվել մեկուկես միլիոն հայ, չի արտագաղթել մեկ միլիոնից ավելին, ներկայիս Թուրքիայի տարածքում չեն ոչնչացվել ու ոչնչացվում հայկական քաղաքակրթական արժեքներ: Նայեք ձեր շուրջը, գտեք և խոսեք դեռևս ձեր կողքին ապրող ձեր իսկ հայրենակիցների հետ, որոնց ծնողներն ու հարազատները այդ ամենի ականատեսն են եղել, նրանցից ոմանք անգամ փորձել են պետականորեն ծրագրված եղեռնագործությունից փրկել իրենց հայ հարևաններին: Փնտրեք ճշմարտությունը, փնտրեք ամենուր, քանի որ դրա հետքերը, որքան էլ փորձեն կոծկել ու վերացնել, սփռված են աշխարհով մեկ:

Գտեք և ընթերցեք ականատեսների վկայությունները, հավատացեք ճշմարտության համար հալածվող ձեր մտավորականներին, ովքեր համարձակություն և ազնվություն են ունեցել բարձրաձայնելու ճշմարտությունը: Ավելի լավ աշխարհում և կողք-կողքի խաղաղ ապրելու համար ճշմարտությունն իմանալը, դրա համար պայքարելն ու ողջախոհությունը չկորցնելը կարևոր է:

Դիմում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը դատապարտած պետություններին.

– Դուք ձեր համարձակ ու շիտակ կեցվածքով ապացուցել եք համամարդկային արժեքներին ձեր հավատարմությունը, արդարությունը վեր եք դասել քաղաքական, տնտեսական և այլ շահերից, ինչն արժանի է հարգանքի ու երախտագիտության:

Դիմում եմ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնագործությունը դեռևս չճանաչած պետություններին.

-20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց եղեռնը, տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առաջ, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության կամ չափազանց ուշացումով արձագանքելու պայմաններում: Եվ մարդկությունը դրա համար շատ թանկ վճարեց՝ վճարեց աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ այլատյացության, էթնիկ զտումների ու ցեղասպանության կրկնություններով, որ շարունակվում են մինչ օրս: Հիշեք՝ ցեղասպան հանցագործ ռեժիմներին պատասխանատվության չենթարկելու, հանցագործությունը չդատապարտվելու դեպքում այն մի օր կարող է պատահել նաև ձեր ժողովուրդների հետ:

Մենք բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր և անգամ 21-րդ դարում խելահեղ պատերազմների ու արյան մեջ ընկղմվող աշխարհը դարձնել ավելի լավը, եթե լինենք վճռական և այս անգամ չհապաղենք, անտարբեր չլինենք ու պայքարենք մեր իրավունքների և ազատության համար»,- գրել է Սարգսյանը:

telegram
Tags: ԾիծեռնակաբերդՀայոց ցեղասպանության 107-րդ տարելիցՀՀ երկրորդ նախագահՍերժ Սարգսյան

Առնչվող Նորություններ

Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան

Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան

04 Հունիս 2023 23:44

Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայություններն իրականացվելու են ՀՀ ծառայությունների կողմից, կարծում եմ՝ սա հստակ է բոլոր...

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

Զենք գնելու շուրջ ինտենսիվ քննարկումներ և արդյունքներ կան․ ԱԽ քարտուղար

04 Հունիս 2023 23:14

Կան պետություններ, որոնց հետ զենք գնելու ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում, մի մասի հետ բանակցություններից արդեն արդյունքներ կան, մի մասի...

Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր․ Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հնարավոր է խաղաղության պայմանագիրը կնքվի տարեվերջին

04 Հունիս 2023 22:00

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ հնարավոր է խաղաղության պայմանագիրը կնքվի տարեվերջին։ «Բանակցությունները շատ ինտենսիվ...

Փաշինյանը և Ալիևը հնարավոր է հաջորդ շաբաթ հանդիպեն

Փաշինյանը և Ալիևը հնարավոր է հաջորդ շաբաթ հանդիպեն

04 Հունիս 2023 00:09

Թուրքիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորումը և հաջորդ շաբաթ նոր հանդիպման...

Վարչապետը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

Վարչապետը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

03 Հունիս 2023 20:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը, հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Նախագահական...

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա․ նրան դիմավորել է Սերդար Քըլըչը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա․ նրան դիմավորել է Սերդար Քըլըչը

03 Հունիս 2023 18:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը,...

Ավելին
  • Լուրեր
Ի՞նչ հագնել հունիսին. 5 պատրաստի լուք, որոնք հեշտ է կրկնել

Ի՞նչ հագնել հունիսին. 5 պատրաստի լուք, որոնք հեշտ է կրկնել

05 Հունիս 2023 00:14
Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան

Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան

04 Հունիս 2023 23:44
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

Զենք գնելու շուրջ ինտենսիվ քննարկումներ և արդյունքներ կան․ ԱԽ քարտուղար

04 Հունիս 2023 23:14

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

04 Հունիս 2023 22:28
Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր․ Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հնարավոր է խաղաղության պայմանագիրը կնքվի տարեվերջին

04 Հունիս 2023 22:00
«Թափանցիկ քաղաքի հեքիաթը». ներկայացում՝ բոլորի համար

«Թափանցիկ քաղաքի հեքիաթը». ներկայացում՝ բոլորի համար

04 Հունիս 2023 21:13
Азербайджанские военные обстреляли жителей двух сел Мартунинского района Арцаха

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին

04 Հունիս 2023 20:45
Ջոկովիչը հաղթեց Roland Garros-ում․ նա կմրցի Խաչանովի հետ

Ջոկովիչը հաղթեց Roland Garros-ում․ նա կմրցի Խաչանովի հետ

04 Հունիս 2023 20:12
Ո՞րն է ամենակալորիական միրգը

Ո՞րն է ամենակալորիական միրգը

04 Հունիս 2023 19:40
Կարեն Խաչանովը՝ US օpen-ի քառորդ եզրափակիչում  

Կարեն Խաչանովը դուրս է եկել Roland Garros-ի 1/4 եզրափակիչ

04 Հունիս 2023 19:16
Կախվածության աստղագուշակ. ինչն է քեզ «պատանդ պահում»

Կախվածության աստղագուշակ. ինչն է քեզ «պատանդ պահում»

04 Հունիս 2023 18:00
Ո՞րն է եղել Հնդկաստանում գնացքների բախման պատճառը․ մանրամասներ

Ո՞րն է եղել Հնդկաստանում գնացքների բախման պատճառը․ մանրամասներ

04 Հունիս 2023 17:02
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք․ ԱՀ ՊԲ

Արցախում արձանագրվել է հրադադարի խախտման դեպք, Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել ապատեղեկատվությամբ․ ԱՀ ՊՆ

04 Հունիս 2023 16:15
«Սլավ Գրուպ» ՍՊԸ-ի առաքիչի կողմից հետիոտնային անցման վրա վրաերթի ենթարկված անձը մահացել է

«Սլավ Գրուպ» ՍՊԸ-ի առաքիչի կողմից հետիոտնային անցման վրա վրաերթի ենթարկված անձը մահացել է

04 Հունիս 2023 15:45
Մահացել է «1+1» ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպը

Մահացել է «1+1» ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպը

04 Հունիս 2023 14:28

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն առաջիկա օրերին

04 Հունիս 2023 13:50
«Երևանի գինու օրեր»-ի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

«Երևանի գինու օրեր»-ի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

04 Հունիս 2023 13:11
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 5-ից 11-ը

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 5-ից 11-ը

04 Հունիս 2023 12:35
Ի՞նչ հագնել հունիսին. 5 պատրաստի լուք, որոնք հեշտ է կրկնել
Ոճ

Ի՞նչ հագնել հունիսին. 5 պատրաստի լուք, որոնք հեշտ է կրկնել

05 Հունիս 2023 00:14

Ամռան սկիզբը երկար սպասված շրջան է, բայց հաճախ ուղեկցվում է փոփոխական եղանակով։ Ձեր ամենօրյա աշխատանքը հեշտացնելու համար Thesymbol.ru-ն 5 հիանալի...

Կարդալ
Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան
Քաղաքականություն

Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան

04 Հունիս 2023 23:44

Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայություններն իրականացվելու են ՀՀ ծառայությունների կողմից, կարծում եմ՝ սա հստակ է բոլոր...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ