Ես ուզում եմ՝ մենք ժողովրդավարությունը երբեք ու երբեք չմեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն։ Այսօր ժողովդրավարությունը Հայաստանի թիվ մեկ միջազգային բրենդն է, և մենք դա պահպանելու ենք։ Բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց պարագայում ժողովրդավարությունը գործում է իր օրինական իրավական ինստիտուտներով և իր ողջ խստությամբ։ Սա մենք պետք է արձանագրենք։
Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկել Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիաներին։
Ըստ Փաշինյանի՝ ընդդիմադիրները կրկնում են 2018-ի տեխնոլոգիաները, որոնց համար իրենց «ծաղրում էին»։
«Ընդդիմության մեր գործընկերները մեզ ծաղրում էին քայլելու համար։ Իրենք «պտույտներից» հետո որոշեցին քայլել։ Իրենք մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար. քաղաքի խանութներում ուսապարկի գներն են բարձրացել, քանի որ նորահայտ կլիենտուրան գումարի խնդիր չունի։ Մեր «Քայլո»-ին էին ծաղրում, հիմա քաղաքում անտուն շների գինն է բարձրացել։ Մեզ ասում էին հեղաշրջմամբ ենք եկել իշխանության, հիմա նույն քայլերն իրենք են կրկնում։ Իրենք կա՛մ պետք է ասեն, որ հեղաշրջում պետք է անեն, կա՛մ էլ պետք է խոստովանեն, որ մենք հեղաշրջում չենք արել, այլ ժողովրդավարական, օրիանական պրոցեսով ենք եկել իշխանության։ Իրենց թվում է, թե ամեն ինչ կրկնօրինակելով հաջողություն կունենան»,- հայտարարեց Փաշինյանը՝ մեջբերելով մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի՝ «ամեն սև բան Օթելլո» չէ արտահայտության պատմությունը։