Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնություն ձեռք բերվի, մենք իսկապես բարձր կգնահատենք դա։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նա նշել է, որ Եվրամիությունը կապի մեջ է երկու կողմերի հետ՝ խաղաղության համաձայանգրի շուրջ համաձայնության հասնելու համար:
«Մենք դեռ հեռու ենք դրանից։ Բայց եթե դա տեղի ունենա, ԵՄ-ն բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը նպաստելու համար»,- ընդգծել է Բորելը։