Վաղը հանրահավաք կամ երթ չենք ունենալու, ամբողջությամբ նվիրում ենք բովանդակային հարցերին։
Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Վաղը մեր համար ամբողջական աշխատանքային է լինելու։ Հրապարակում տեղի են ունենալու տարբեր թեմաներով քննարկումներ, որին մասնակցելու են լինելու քաղաքական, հանրային գործիչներ, վերլուծաբաններ։ Ժամը 14։00-ին տեղի է ունենալու «Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծումները» թեմայով քննարկում, այլ քննարկումներ, ժամը 18։00-ին՝ մշակութային ծրագիր։ Վաղը երեկոյան կհայտարարենք հաջորդ մի քանի օրերի գործողությունները»,-հայտարարեց Սաղաթելյան։