Այսօր «Դիմադրություն» շարժումը հանրահավաք-երթ չի իրականացնելու։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգա,ավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ պատճառը եղանակային պայմանները չեն, այլ՝ ծրագրեր կան, որոնք պետք է քննակել։
Հավելենք, սակայն, որ ընդդիմությունն առավոտյան ավտոերթ և բողոքի անհնազանդության գործողություններ են իրականացրել՝ այդ թվում փորձելով կաթվածահար անել Մետրոպոլիտենի աշխատանքը։
Նկատենք, որ երեկ «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել ավտոերթի մասնակիցներին երթևեկել առավելագույնը 15 կմ/ժ արագությամբ։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ անհնազանդության ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։
«Վաղը՝ մայիսի 24-ին, առավոտյան՝ ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք:
Իսկ նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, այս անգամ արդեն Սասունցի Դավթի արձանի մոտ կմեկնարկի մեր հանրահավաքը:
Այս շաբաթվա ընթացքում մենք մեր ավանդական հանրահավաքները մեկնարկելու ենք Երևանի տարբեր վարչական շրջաններից` այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը:
Եվ ուրեմն, կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում»,- անելիքները ներկայացրել է Սաղաթելյանը։