ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ պետդումայի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Վյաչեսլավ Վոլոդինը խոսել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստի օրակարգի մասին։ Կողմերը քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների օրենքների մերձեցմանն ու կազմակերպության զարգացմանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են վեհաժողովի խորհրդարանական այլ պատվիրակությունների ղեկավարներ։
Պատվիրակությունների ղեկավարները ծաղիկներ են դրել նաև Հաղթանակ զբոսայգում գտնվող «Մայր Հայաստան» հուշարձանին։