Առողջապահության նախարարությունը դիմում է ԱԺ` քննելու ընդդիմադիր պատգամավորների ցուցաբերած վարքագիծը
«Հարց է առաջանում` արդյո՞ք ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը թույլ է տալիս նման գործելաոճ և արդյո՞ք այն հարիր է պատգամավորական մանդատին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Մկրտչյանը և Ասպրամ Կրպեյանը մտել էին Առողջապահության նախարարություն, հասել նախարարի աշխատասենյակ և զոհված զինծառայողների աճյունների նկարները նետել նախարարի աշխատասենյակում։