Ցավալի է, որ կան գործիչներ, ովքեր ստի միջոցով փորձում են խաթարել Հայաստանի և Արցախի պետական պաշտոնյաների համատեղ աշխատանքը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Արցախի խորհրդարանում շուրջ երկու ժամ հանդիպումներ եմ ունեցել, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ: Քննարկել ենք բարձրացված բոլոր հարցերը, մտահոգություններն ու առաջարկությունները, հայտնել է նա։
Հիշեցնենք, որ Արցախի ընդդիմադիր՝ «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել էր․ «Ազգային Ժողովի բոլոր ընդդիմադիր խմբակցություններն ու կուսակցությունները՝ «Արդարություն» խմբակցությունը, Դաշնակցություն և «Ազգային ժողովրդավարություն» կուսակցությունները մերժեցին նրա հետ հանդիպումը»։