Վաղը ժամը 9։00-ին բոլորին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ։ Այս մասին այսօր կայացած հանրահավքի ժամանակ հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Մենք միասին պայմանավորվել ենք, որ Հայաստան ժամանած ցանկացած միջազգային պատվիրակության մեր ձայնը պետք է լսելի դարձնենք», – հայտարարեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ աշխատանքային քննարկումներ են ընթանում շարժմանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ։