2021 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանը ներկա չէ խորհրդարանական ընդդիմությունը։ Այս մասին ԱԺ-ում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա նշեց, որ ընդդիմությունը զբաղված է այլ օրակարգով։
Իշխանության ներկայացուցչի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները։
«Չի կարողանում սպասարկել իր պարտականությունները նաև փողոցում։ Տեսանք ընդդիմության տխուր ճակատագիրն այս վերջին շաբաթների ընթացքում, որն ամփոփվեց այսօր Ֆրանսիայի հրապարակը գլխիկոր ազատելով։ Ընդդիմությունը դեֆոլտի մեջ է, փրկչական հովվերգությունն ավարտվեց։ Ընդդիմությունը նման է բանկի կողոպտչի, պատանդ են վերցրել Արցախի հարցը․ «Ֆինիտա լա կոմեդիա»»,- հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավարը՝ հարց բարձրացնելով, թե ո՞ւր է Իշխան Սաղաթելյանը։