Ինչպես արդեն հաղորդվել է, ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Բանաձևի նախաձեռնողներից մեկը ՝ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, շատ էմոցիոնալ է արձագանքել քվեարկության արդյունքներին ՝ չկարողանալով արցունքները զսպել իր շնորհակալական խոսքում ։
«Կոստանդնուպոլիսն ու մերձակա քաղաքները վերածվեցին իսկական կոտորածի, հայերին մասնատեցին, երեխաներին սպանում էին մայրերի աչքի առաջ, ամենուր աննկարագրելի սարսափ էր տիրում, և նույնիսկ երբ հայերին իբր արտաքսեցին, ակնհայտ էր, որ Թուրքիայի վերջնական նպատակը հայ ժողովրդի բնաջնջումն էր ։Ես երջանիկ եմ, որ այս բանաձևն ընդունվել է հիմա, երբ դեռ կան մարդիկ, ովքեր վերապրել են Ցեղասպանությունը։ Նրանք տեսան, որ Միացյալ Նահանգների Սենատը չի անտեսում նրանց տառապանքները», – հայտարարել է Մենենդեսը: