Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտարաարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ կսահմանի հուլիսի 1-ից:
«Նախարարների կաբինետի պլանավորված որոշման համաձայն ՝ 2022 թվականի հուլիսի 1 – ից Ուկրաինան մուտքի վիզային ռեժիմ կսահմանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար»,-ասված է Զելենսկու Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ:
Զելենսկին նշել է, որ այդ որոշումն ընդունվել է երկրի ազգային անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աննախադեպ սպառնալիքների ֆոնին:
Ուկրաինայի կառավարությունն ավելի վաղ հավանության է արժանացրել այդ որոշումը: