ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Մինսկում եռակողմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազների հետ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
«Մինսկ այցի ընթացքում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ Ադրբեջանի գլխավոր դատախազներ Քամրան Ալիևի և Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հայտնել են ՌԴ գլխավոր դատախազությունից։