Ռուսաստանը կոչ է անում Թուրքիային ձեռնպահ մնալ Սիրիայի հյուսիսում իրավիճակի սրման սպառնալիք ունեցող քայլերից։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կոչ ենք անում մեր թուրք գործընկերներին ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության վտանգավոր աճի։ Մենք ելնում ենք նրանից, որ առանց Սիրիայի օրինական իշխանությունների համաձայնության ռազմական գործողությունները կհամարեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ Անկարան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության պատրաստակամության մասին՝ նշելով, որ այն կարող է սկսվել ցանկացած պահի։