Ընդհանուր առմամբ, հարցերը նոյեմեբրի 9-ից սկսած քննարկում ենք Արցախի մեր գործընկերների հետ։ Արցախի իշխանությունների հետ աշխտանքներ են կատարվում։ Մենք դեռ ժամանակ ունենք թե՛ ճանապարհի մասով, թե՛ բնակիչների համար լուծումներ գտնելու տեսանկյունից։ Մոտ մեկուկես տարի դեռ ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք։
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Բերձորի և Աղավնոյի խնդրին, նաև բնակիչների հետագա ճակատագրին։
Հիշեցնենք, որ իր ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։ վարչապետն այս մասին ասաց՝ պատասխանելով հարցին, թե Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերն անցնելո՞ւ են Ադրբեջանին։