Անկարան խորհրդարանում չի քննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի ընդունումը, եթե նրանք չկատարեն իրենց պարտավորությունները։
Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Դա անդամակցության երկար գործընթաց է։ Մենք կհետևենք մեզ տրված երաշխիքների, հավաստիացումների և պարտավորությունների կատարմանը։ Չկատարելու դեպքում մենք խորհրդարան չենք ուղարկի»,-ասել է նա։