Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Չեխիա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։
Նախարար Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։
Քննարկվել են հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Միրզոյանը աշխատանքային այցով Չեխայում է։ Չեխ կոլեգայի հետ հանդիպմանը կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը։