Խստորէն դատապարտում ենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետությնների իշխանությնների պարտվողական, իրար հետ համակարգված, դերերի երեւութական բաժանմամբ՝ մինչեւ վերջ զիջելու քաղաքականությունը, որի վերջին օրինակներից մէկն է հայկական Աղավնոյի եւ Բերձորի հանձնումը Ադրբեջանի Հանրապետության։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:
«Ժողովրդի անունով իշխանութեան եկած եւ ժողովրդի թիկունքում ազգադավ պայմանավորվածությունների գնացող իշխանությունները ո՛չ միայն համաձայնել են հանձնել հայկական տարածքները թշնամուն, այլ նույնի՛սկ այդ քաղաքականությունը վարում են իրենց պատախանատվությնը բարդելով ուրիշների վրա։ Հայաստանի Հանրապետության իշխանությնը հրաժարվելով Արցախի հատկապես ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության պաշտպանության պատասխանատւությունից՝ միաժամանակ հրահրում է հակառուս տրամադրություններ՝ հաւելյալ վատթարացման տանելով հայ-ռուսական հարաբերությունները։ Այս իշխանությունների անպատասխանատու կեցվածքը ո՛չ մի սահման չունի։
Ինչպես 2020 թ.-ի պատերազմի ահավոր հետևանքների, այնպես էլ մինչեւ այսօր թշնամուն հայկական բնակավայրերի հանձնման եւ Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշութեան հարցի ամբողջ պատասխանատւությունը ընկնում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների իշխանությունների վրա։ Ո՛չ մէկը չի խուսափի պատասխանատւությունից»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։