Գոյություն ունի Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու երեք ձև: Այս մասին Կառավարության շենքի հարակից տարածքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ տված ճեպազրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Դրանք, ըստ բանախոսի, հետևյալն են՝ հրաժարական, իրավապահ մարմինների գործունեություն և ԱԺ-ում պաշտոնանկություն:
«Երեք ճանապարհներն էլ պետք է փորձեք»,- ասաց Ղազարյանը՝ հստակեցնելով, որ այսօրվա հանրահավաքի նպատակը միայն առաջինն է՝ վարչապետի հրաժարականը, և այսօրվանից է կախված, թե հետագայում ինչ քայլեր կձեռնարկեն:
Բանախոսը կարծում է, որ մինչ այս տեղի ունեցած բազմահազարանոց հավաքների և այսօրվա հանրահավաքի միջև տարբերություննն այն է, որ նախկինում ոչ ոք չի փորձել անձամբ հանդիպել վարչապետին:
Նշենք, որ Հանրապետության Հրապարակում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի կողմից հրավիրված հանրահավաքն է, որին ընդառաջ ավելի վաղ Էդգար Ղազարյանը պաշտոնապես դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ 2022 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպում կազմակերպելու խնդրանքով՝ նրա հրաժարականը քննարկելու նպատակով։