Կանզասի ամենաբարձր շենքը սեպտեմբերի 7-ից 8-ը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելլիի հետ: Կանզասի նահանգապետի հռչակագրով սեպտեմբերի 7-ը հայտարարվել է Հայաստան-Կանզաս գործընկերության օր։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ: Նա մի շարք հանդիպումներ է ունեցել՝ մասնավորապես Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոնում հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։ Իսկ նախօրեին՝ սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։