ԱԺ «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է ԱԺ նստաշրջանին ընդդիմության բացակայությանը։
«Սա պատասխանատվությունից փախչելու ու մանդատագողության դասական օրինակ է․ եթե նախկինում իշխանական մանդատն էին գողացել քաղաքացիներից, հիմա էլ ընդդիմադիր մանդատն են գողացել»,-նշել է Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում։
Ըստ պատգամավորի, եթե ընդդիմադիրները շարունակեն այս պահվածքը, ապա իրենք մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցին կկարողանա անդրադառնալ դեկտեմբերին՝ նստաշրջանի ավարտից հետո։