«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունները որոշել են ՀՀ նախկին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին ամեն գնով Երեւանի փոխքաղաքապետ նշանակել: Եվ չնայած սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետեւանքով Երեւանի ավագանու նիստը հետաձգվել էր, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով,. իշխանությունները հետ չեն կանգնել իրենց մտքից: Ավելին, հենց վաղը՝ սեպտեմբերի 23-ին, տեղի կունենա Երեւանի ավագանու նիստ:
Մենք տեղեկացանք, որ օրակարգի հենց առաջին հարցն էլ Տիգրան Ավինյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու մասին հարցն է: Առհասարակ, նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, սակայն իշխանությունների համար այս պահին օրակարգայինը հենց Տիգրան Ավինյանի նշանակումն է, եւ, չնայած, սահմաններում լարվածությունը դեռ պահպանվում է, սակայն դա հետ չի պահում նրանց՝ կատարելու իրենց ծրագիրը»
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: