ՀԱՊԿ-ում պարզաբանել են, թե ինչու Ստանիսլավ Զասը չի հանդիպել Փաշինյանի հետ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում իր առաքելության ընթացքում չի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նա այդ ժամանակ գտնվում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Այս մասին Ria.ru-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ: Առաքելությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարների հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։
Այսօր մամուլը գրել էր, որ Ստանիսլավ Զասը, այդուհանդերձ, Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել ։