Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հաստատեց, որ հավակնում է ԲԴԽ ղեկավարի պաշտոնին: Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն վստահության քվե ստանալուց հետո խոստանում է լինել ԲԴԽ անդամներից մեկը, ով կգործի արդար:
Նա նշեց, որ կուսակցական որևէ կապով այլևս կապված չէ: Ազատ է գործելու և չի համարում, թե կուսակցական դառնալիս մարդուն ինչ-որ նոր գեն են ներարկում: Եվ սեպտեմբերի 20-ից ի վեր ամեն օրվա հետ ավելի ու ավելի է հեռանում կուսակցականումից:
Հիշեցնենք, որ երեկ հոկտեմբերի 5-ին արդարադտության նախարար Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց: