Կառավարությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության 2022 թվականի պետական բյուջեով չնախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածին ուղղել 6,4 միլիարդ ՀՀ դրամ:
Մեկ այլ նախագծով ԿԳՄՍՆ-ին 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 2,3 միլիարդ դրամը նույնպես կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը` լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով։
Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարությունից նվազեցումները կատարվում են ընդհանուր տարրական հանրակրթության, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության շրջանակներում ուսանողական նպաստների համար նախատեսված գումարներից, որոնք առաջացել են 2022-2023թթ. ընդունելության արդյունքում, ինչպես նաև ընթացող կապիտալ ծրագրերից, որոնց թերակատարումները հիմնականում պայմանավորված են ՀՀ-ում վերջին ամսիներին ցեմենտի դեֆիցիտով։