Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ դեկտեմբերի 20-ին գումարել է արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Օրակարգում Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի նախագիծն է, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը: Օրակարգում են նաև «Զենքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Մանրամասները՝ ուղիղ միացմամբ: