Իշխանական էլիտան տարեվերջյան ժամանցային հավաքույթների, քեֆ-ուրախությունների մեջ է։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Ըստ լրատվականի՝ ՔՊ վերնախավը դեկտեմբերի 31-ի գիշերը Փաշինյանի հարկի տակ է հավաքվելու՝ կառավարության առանձնատների բնակիչները եւ մի քանի ընտրյալներ։
Բացի այդ՝ թերթը նշում է, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Մեր ժամանակի հերոսը» խորագրով միջոցառումը, որին անձամբ կմասնակցի վարչապետը։ Հրավիրված են իշխանական եւ իշխանամետ էլիտան, հասարակական այլ խմբեր։
Իսկ դեկտեմբերի 29-ին իշխանական վերնախավը հրավիրված է նախագահական․ Վահագն Խաչատուրյանն է Ամանորի եւ սուրբծննդյան տոների առթիվ ընդունելություն կազմակերպել։