«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ խորհրդի նիստի թեման ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն է: Թեև նիստերից բացակաների թիվը գերազանցած պատգամավորները 22-ն են, բոլորն էլ՝ «Հայաստան» խմբակցությունից, բայց թերթը տեղեկացել է, որ Սաղաթելյանի բացակայություններն ավելի շատ են, և իշխանությունը մտադիր է ՍԴ դիմել միայն նրա մասով՝ միջնորդելով զրկել նրան մանդատից;
«Այս առիթով մեկնաբանություն խնդրեցինք ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից, որն ասաց. «Այդ մասով ոչինչ չեմ կարող ասել, խորհրդի նիստն է որոշելու»,- գրում է թերթը:
Ընդդիմադիրները խորհրդի նիստին չեն մասնակցի: