Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: Նրա թեկնածութունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 72-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 67, դեմ 5:
Գագիկ Բարսեղյանը 2016 թվականից ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ է: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նրան ներկայացնելիս նշեց, որ այս ընթացքում հանձնաժողովը խմբակցություններից միայն մեկ թեկնածուի առաջարկ է ստացել։
Բարսեղյանը 1999 թվականից աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, ապա ՀՀ վարչապետի աշխատակազմում։ 2002 թվականից նա աշխատել է ԱԺ-ումէ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ, իսկ 2016 թվականից ԱԺ բյուջետային գրասենյակի ղեկավար-փորձագետ է։
Բարսեղյանը հանրային կառավարման և ֆինանսների ոլորտում ունի դասավանդման, վերապատրաստումների, ծրագրերի կազմակերպման մեծ փորձ։