Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անվան հետ կապվող լրատվամիջոցներում կրճատումներ են սկսվել։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։
Թերթի հաղորդմամբ՝ Yerevan today.am լրատվական կայքի անձնակազմին ասել են, որ փետրվարի 1-ից նվազագույն կազմով են աշխատելու։ Այլ լրատվամիջոցներում ևս կրճատումներ կլինեն՝ պայմանավորված ֆինանսական խնդիրներով։
Գործընթացը նաև քաղաքական ենթատեքստ ունի․ թիմի հետ վերջին հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հաղորդել է, որ որոշել է պասիվանալ, քանի որ աջուձախից իրեն մեղադրում են, թե դաշտը զբաղեցրել է, չի թողնում, որ նոր ընդդիմություն ձևավորվի։ Թիմին ասվել է՝ ձեր անելիքները կազմակերպելու հարցում ազատ եք, գրում է թերթը։