Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է տվել: Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին ԲՈԿ-ից:
Քեռյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ մանրամասների մասին կհաղորդի ավելի ուշ:
Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի մարտի 26-ին: