Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կարծում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է խոչընդոտ դառնան բանակցային գործընթացի սառեցման համար, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով», – ասել է Զախարովան։
ՊՆ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը և ՌԴ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով, իրավիճակը կարգավորելուն ուղղված «ակտիվ ջանքերը» շարունակվում են։
«Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչերով ու հայտարարություններով, ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում», – ասաց նա։
Ռուսաստանը միջանցի լրիվ ապաշրջափակման կոչ է անում՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։