«Հրապարակ»-ի ստացած որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, լսելով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցով ԱԺ նիստի առաջին մասը, վրդովված հանձնարարել է չշարունակել այդ խայտառակությունը և քննարկումը փակ շարունակել։
Ըստ թերթի՝ այդ պատճառով է, որ դատախազն առաջին միջնորդագիրը ներկայացնելուց հետո խնդրեց դռնփակ ռեժիմով շարունակել նիստը, քանի որ «ներկայացվելիք միջնորդագիրը պարունակում է օրենքով պաշտպանվող գաղտնիք»:
«Հայաստան» խմբակցությունում երեկ խանդավառված էին, որ շոուն չստացվեց, ֆրակցիայում միասին հետեւել էին նիստի բաց մասին եւ վերահաստատել, որ ճիշտ էր բոյկոտը եւ ՔՊ-ի համար սադրանքի դաշտ չբացելը, գրում է թերթը։
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի դեմ գլխավոր դատախազի՝ խորհրդարան ուղարկված 3 նախագծերից մեկը գաղտնի էր, երկուսը` ոչ: Երկու միջնորդության տեքստը տեղադրված էր ԱԺ կայքում, երրորդը` ոչ: Ենթադրվում էր, որ բաց քննարկումը կկայանա, երկու միջնորդությունները կներկայացվեն, ապա երրորդի համար փակ նիստ կհայտարարվի, որին կհաջորդի քվեարկությունը: Սակայն առաջին միջնորդության անհաջող քննարկումից հետո Աննա Վարդապետյանի առաջարկությամբ երկրորդը քննարկվեց գաղտնի միջնորդությունը` փակ ռեժիմով։