ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սարգիս Խանդանյանը:
Այս մասին հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը՝ ներկայացնելով քվեարկության արդյունքները: Նա հայտնեց, որ 107 պատգամավորներից քվերակությանը մասնակցել են 68-ը:
Սարգիս Խանդանյանն ընտրվել է 68 կողմ ձայնով: Նշենք, որ ընդդիմությունը մասնակցեց քվեարկությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդուարդ Աղաջանյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել: