Այսօր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին տեղեկացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Նշվում է, որ քննարկվել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, անվտանգության բնագավառում իրականացվող օրենսդրական քաղաքականությունը: