Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը Բրյուսելի փորձն է՝ ոտք դնել հետխորհրդային տարածքում՝ օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արդյունքներից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Կիրիլ Լոգվինովը:
«Այստեղ կա նաև հակառուսական էական բաղադրիչ՝ մեր երկրի՝ որպես անվտանգության երաշխավորի պատմական դերը չեզոքացնելու ցանկությունը»,- ընդգծել է Լոգվինովը։
Նա ենթադրել է, որ նմանատիպ «բարի մտադրությունները» մղում են Եվրամիությանը Մոլդովայում, որտեղ, ըստ Լոգվինովի, Բրյուսելը ծրագրեր է մշակում իր քաղաքացիական առաքելությունը տեղակայելու համար:
Փետրվարի 20-ին Հայաստանը հյուրընկալեց 100 հոգուց բաղկացած նոր եվրոպական առաքելությունը՝ երկու տարի ժամկետով։ Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը հայտարարեց Հայաստանի սահմանամերձ շրջաններ քաղաքացիական առաքելություն երկու տարի ժամկետով ուղարկելու մասին որոշման մասին։ Հայաստանում ԵՄ առաքելությունը կընդգրկի մինչև 100 անձնակազմ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդներ։
ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր առաքելության մեկնարկը, ասել է, որ Եվրամիությունը փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջանում և սրել առկա հակասությունները։