• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
11 Հունիս 2023 02:17
  • 386.18
  • 415.57
  • 4.67
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

90-ականներին ձևավերված աշխարհակարգը փլուզվում է, Հայաստանի համար ռիսկերը շատ մեծ են. Խաչիկյան

Հարցազրույց, Քաղաքականություն,
13 Մարտ 2023 21:22
ShareShareShare
Наш Telegram
telegram

Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը Armenia Today-ին տված հարցազրույցում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում վերլուծել է Հայաստանի անվտանգային խնդիրները։

Անցյալ դարի 1960-90-ական թվականներին ստեղծված սպառազինությունների վերահսկման համակարգը գործնականում փլուզվել է, իսկ Ռուսաստանի որոշումը՝ սառեցնել իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին, կտրուկ մեծացրել է միջուկային էսկալացիայի հավանականությունը, նշել է Խաչիկյանը:

«Աշխարհն արդեն հրաժեշտ է տվել 1972 թվականի Հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման, միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրերին (1987), Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրերին (1990), Բաց երկնքի մասին պայմանագրերին (1992) և այլն: Այժմ աշխարհը կես քայլ է արել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին  (2009) և Միջուկային փորձարկումների դադարեցման մասին պայմանագրերից (1996) հրաժարվելու ուղղությամբ»,-ասել է փորձագետը:

Նրա խոսքով՝ տեսանելի հեռանկարում Իրանի կողմից միջուկային զենքի մշակմամբ  տարածաշրջանի այլ երկրներում «դոմինոյի էֆեկտով» չեղյալ կհայտարարվի նաև 1968 թվականի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, ինչը կհանգեցնի ռազմավարական կայունության, միջազգային անվտանգության համակարգի վերջնական փլուզմանը և սպառազինությունների մրցավազքին վերադարձին:

«Սկսվել է երկրորդ սառը պատերազմը, բայց շատ ավելի վտանգավոր: Դիմակայության կենտրոնը գտնվում է ոչ թե Բեռլինում, այլ Ռուսաստանի և Ուկրաինայի սրտում, խաղադրույքները չափազանց բարձր են, նահանջելու տեղ չկա, ռիսկերը հսկայական են. դա Վիետնամը կամ Աֆղանստանը չէ: Պատմության մեջ առաջին անգամ հակամարտող կողմերը բացահայտորեն միջուկային զենքի կիրառման մասին  են հայտարարում, ինչը չի եղել նույնիսկ 1962թ.-ի հոկտեմբերին Կարիբյան ճգնաժամի ժամանակ», – ասել է քաղաքագետը:

Նա ընդգծել է, որ միջուկային պոտենցիալները գտնվում են շատ մոտ հեռավորության վրա, կողմերն ունեն հիպերձայնային զենք, մեծանում է միջուկային զենքի չկանխամտածված օգտագործման և աղետալի ելքի հավանականությունը: 

Այն պայմաններում, երբ միջազգային անվտանգության համակարգը փաստացի կաթվածահար է, Հայաստանի անվտանգության խնդիրները գնալով ավելի սուր բնույթ են ստանում, նշել է Խաչիկյանը:

«Հայաստանի գործող իշխանությունները պետք է դադարեն խաբել ժողովրդին, չշահարկեն հանրային գիտակցությունը: Աշխարհը, ինչպես միշտ, ղեկավարում են ուժն ու շահերը: Փլուզվել է միջազգային անվտանգության ողջ համակարգը, 1990-ականներին ձևավորված «նոր աշխարհակարգն» այլևս գոյություն չունի: Միամտություն է ակնկալել, որ ուժի կենտրոնները ներկայիս իրողություններում կկարողանան զսպել Անկարայի և Բաքվի էքսպանսիոնիստական նկրտումները: Եվ Փաշինյանի կառավարության «խաղաղ դարաշրջանի» մասին բոլոր ճամարտակությունները, որը փաստացի խոստովանել է, որ ի վիճակի չէ ապահովել երկրի անվտանգությունը, թշնամուն թույլի դիրքերից խաղաղեցնելու, նրանից խաղաղություն խնդրելու փորձերը բարու չեն հանգեցնի: Հայաստանին անհրաժեշտ է նոր, շատ ավելի կոմպետենտ իշխանություն», – ընդգծել է փորձագետը:

Հայաստանի իշխանությունների գործողությունները, ըստ նրա, համարժեք չեն ստեղծված իրավիճակին։ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից անցել է արդեն գրեթե երկուսուկես տարի, սակայն իշխանությունը գործնականում ոչինչ չի ձեռնարկել երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու, նրա ռազմական ներուժը մեծացնելու համար, հավելել է նա:

«Ես ոչ մի իրական քայլ չեմ տեսնում այդ ուղղությամբ՝ ո՛չ դիվանագիտության իմաստով, ո՛չ բանակաշինության առումով: Մեր ղեկավարությունը հավատում է հայտարարագրերի, դատարկ խոսքերի և բոլոր տեսակի PR-ընկերությունների ուժին: Մասնագիտական դիվանագիտության և պետական կառավարման հստակ համակարգի մասին խոսելը, ցավոք, ավելորդ է», – նշել է փորձագետը:

Հայաստանն ու Արցախը կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև. իրական է ոչ միայն տարածքային նոր կորուստների, այլև հայոց պետականության կորստի վտանգը: Մինչդեռ հասարակությունն ասես ապրում է զուգահեռ աշխարհում՝ ոչ մի կերպ չարձագանքելով այդ սպառնալիքներին, ինչն առավել ևս անհասկանալի է Ցեղասպանությունը վերապրած ազգի համար, ասել է նա:

«Մի կողմից դա լիակատար ապատիա է, անհույսության զգացում պատերազմում պարտությունից հետո: Մյուս կողմից, հասարակության զգալի մասը գործող իշխանությանը այլընտրանք չի տեսնում: Մենք գտնվում ենք շատ վտանգավոր իրավիճակում: Հնարավոր է կտրուկ էսկալացիա Ուկրաինայում, ինչը հնարավորություն կտա Ադրբեջանին նոր ռազմական ագրեսիա ձեռնարկել։ Սարերի հետևում չէ նաև ռազմական ինտերվենցիան Իրանում, քանի որ վերջինս, կրկնեմ, շատ մոտ է միջուկային զենքի մշակմանը: Իսկ մենք մեր տարածաշրջանում հայտնվելու ենք այդ ցնցումների էպիկենտրոնում: Աշխարհը քայլ առ քայլ մոտենում է մեծ պատերազմին, և մեր ժողովուրդը վերջապես պետք է գիտակցի իրավիճակի ողջ լրջությունը», – ասաց քաղաքագետը:

telegram
Tags: Արթուր ԽաչիկյանԻրանՀարավային ԿովկասՆոր աշխարհակարգ

Առնչվող Նորություններ

Նախիջևան տանող հաղորդակցության ուղիների նկատմամբ ՌԴ վերահսկողության պայմանավորվածություն ձեռք չի բերվել

Նախիջևան տանող հաղորդակցության ուղիների նկատմամբ ՌԴ վերահսկողության պայմանավորվածություն ձեռք չի բերվել

10 Հունիս 2023 23:13

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է Հայաստանի տարածքով Նախիջևան տանող հաղորդակցության ուղիների նկատմամբ Ռուսաստանի Դաշնության սահմանապահների վերահսկողության մասին պայմանավորվածությունների...

Չունի անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, թանկարժեք գույք․ Փաշինյանի հայտարարագիրը

Չունի անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, թանկարժեք գույք․ Փաշինյանի հայտարարագիրը

10 Հունիս 2023 22:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2022 թվականի եկամուտների հաշվետվությունը։ Այն հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։ Փաստաթղթի համաձայն՝ նախորդ...

Կոնգրեսականը կոչ է արել Բայդենին՝ ստիպել Ադրբեջանին բանակցել Արցախի հետ

Կոնգրեսականը կոչ է արել Բայդենին՝ ստիպել Ադրբեջանին բանակցել Արցախի հետ

10 Հունիս 2023 20:17

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աֆամ Շիֆը կոչ է արել Ջո Բայդենին՝ ստիպել Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ նստել Արցախի հետ։ «Մենք...

Գերագույն Հոգևոր Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը

Գերագույն Հոգևոր Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը

10 Հունիս 2023 18:32

Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ «ազգի արժանապատվությունը ոտնահարող» և պաշտպանել Արցախի ժողովրդի...

մետալուրգիական գործարան

Երևանն անհիմն է անվանել Բաքվի հայտարարությունը ՀՀ մետալուրգիական գործարանի մասին

09 Հունիս 2023 20:57

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն անհիմն է անվանել Բաքվի հայտարարությունները Հայաստանում կառուցվող մետալուրգիական գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին։ Գործակալությունն ընդգծել...

Ռուսաստանը հայտարարել է հայ-ադրբեջանական կարգավորումից իրեն դուրս մղելու ԱՄՆ-ի փորձերի մասին

Ռուսաստանը հայտարարել է հայ-ադրբեջանական կարգավորումից իրեն դուրս մղելու ԱՄՆ-ի փորձերի մասին

09 Հունիս 2023 20:30

ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացից, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Россия-24» հեռուստաալիքի եթերում։...

Ավելին
  • Լուրեր
24 ժամ ջուր չի լինելու

24 ժամ ջուր չի լինելու

11 Հունիս 2023 00:02
Նախիջևան տանող հաղորդակցության ուղիների նկատմամբ ՌԴ վերահսկողության պայմանավորվածություն ձեռք չի բերվել

Նախիջևան տանող հաղորդակցության ուղիների նկատմամբ ՌԴ վերահսկողության պայմանավորվածություն ձեռք չի բերվել

10 Հունիս 2023 23:13
Չունի անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, թանկարժեք գույք․ Փաշինյանի հայտարարագիրը

Չունի անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, թանկարժեք գույք․ Փաշինյանի հայտարարագիրը

10 Հունիս 2023 22:10
Հայ մարմնամարզիկները 2 մեդալ են նվաճել «World Challenge Cup» մրցաշարում

Հայ մարմնամարզիկները 2 մեդալ են նվաճել «World Challenge Cup» մրցաշարում

10 Հունիս 2023 20:59
Իրանում հեղեղումների հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 59-ը

Իրանում հեղեղումների հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 59-ը

10 Հունիս 2023 20:38
Կոնգրեսականը կոչ է արել Բայդենին՝ ստիպել Ադրբեջանին բանակցել Արցախի հետ

Կոնգրեսականը կոչ է արել Բայդենին՝ ստիպել Ադրբեջանին բանակցել Արցախի հետ

10 Հունիս 2023 20:17
Ադրբեջանում սմարթֆոններ օգտագործելու համար բանակից 2 զինծառայող է հեռացվել

Քաշաթաղում ադրբեջանցի զինվորական է ինքնասպան եղել

10 Հունիս 2023 19:21
Գյումրեցի 15-ամյա պատանին, իր վրա ջուր լցնելու պատճառով, դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն

Գյումրեցի 15-ամյա պատանին, իր վրա ջուր լցնելու պատճառով, դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն

10 Հունիս 2023 18:54
Գերագույն Հոգևոր Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը

Գերագույն Հոգևոր Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը

10 Հունիս 2023 18:32
Բաքուն հայտնել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունը կվերահսկեն ռուս սահմանապահները

Բաքուն հայտնել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունը կվերահսկեն ռուս սահմանապահները

10 Հունիս 2023 18:10
Կյանքից հեռացել է նկարչուհի և Պաբլո Պիկասոյի սիրելի Ֆրանսուազա Ժիլոն

Կյանքից հեռացել է նկարչուհի և Պաբլո Պիկասոյի սիրելի Ֆրանսուազա Ժիլոն

10 Հունիս 2023 16:20
Զաքիր Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը»

Զաքիր Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը»

10 Հունիս 2023 15:30
Ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել․ Արցախի ՊՆ

Ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել․ Արցախի ՊՆ

10 Հունիս 2023 14:46
Պետք է հրաշք տեղի ունենա, որ մասնակցենք Օլիմպիական խաղերին․ Արթուր Դալալոյան

Պետք է հրաշք տեղի ունենա, որ մասնակցենք Օլիմպիական խաղերին․ Արթուր Դալալոյան

10 Հունիս 2023 14:17
Թուրքիայի իշխանությունները պարզաբանել են Էրդողանի վիրահատության նախապատրաստման մասին տեղեկությունը

Թուրքիայի իշխանությունները պարզաբանել են Էրդողանի վիրահատության նախապատրաստման մասին տեղեկությունը

10 Հունիս 2023 13:55
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնության տրամադելու վերաբերյալ բանաձև

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնության տրամադելու վերաբերյալ բանաձև

10 Հունիս 2023 13:30
Մեսսիի նոր ակումբը մեկ օրում վաճառել է հանդիպումների բոլոր տոմսերը մինչև մրցաշրջանի ավարտը

Մեսսիի նոր ակումբը մեկ օրում վաճառել է հանդիպումների բոլոր տոմսերը մինչև մրցաշրջանի ավարտը

10 Հունիս 2023 13:21
«Գլադիատոր 2»-ի նկարահանման հրապարակում վիրավորվել են անձնակազմի մի քանի անդամներ

«Գլադիատոր 2»-ի նկարահանման հրապարակում վիրավորվել են անձնակազմի մի քանի անդամներ

10 Հունիս 2023 12:57

Քիմ Քարդաշյանը պատմել է նոր սիրավեպի մասին

10 Հունիս 2023 12:33
Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել հրթիռների և պայթուցիկների գործարանում․ կա 5 զոհ

Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել հրթիռների և պայթուցիկների գործարանում․ կա 5 զոհ

10 Հունիս 2023 12:14
Տոկիոյի օդանավակայանում բախվել են ինքնաթիռներ

Տոկիոյի օդանավակայանում բախվել են ինքնաթիռներ

10 Հունիս 2023 11:55
ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ին

ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը․ Արցախի ՊՆ

10 Հունիս 2023 11:31
Հայրենական պատերազմի բնօրինակ լուսանկարներ հայտնվել են զուգարանի թղթի արտադրամասում․ Դեմոյանի բաց նամակը՝ ԿԳՄՍ նախարարին

Հայրենական պատերազմի բնօրինակ լուսանկարներ հայտնվել են զուգարանի թղթի արտադրամասում․ Դեմոյանի բաց նամակը՝ ԿԳՄՍ նախարարին

10 Հունիս 2023 11:16
Փոխարժեքը հունիսի 2-ին՝ Հայաստանի առևտրային շուկայում

Փոխարժեքները Հայաստանում հունիսի 10-ին․ դրամն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ

10 Հունիս 2023 10:58
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 10-ին․ սպասվում են տեղումներ

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 10-ին․ սպասվում են տեղումներ

10 Հունիս 2023 10:30
24 ժամ ջուր չի լինելու
Հասարակություն

24 ժամ ջուր չի լինելու

11 Հունիս 2023 00:02

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 12-ին ժամը 08.00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 08.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների Գեղարքունիքի մարզի՝ Սևան...

Կարդալ
Նախիջևան տանող հաղորդակցության ուղիների նկատմամբ ՌԴ վերահսկողության պայմանավորվածություն ձեռք չի բերվել
Տարածաշրջան

Նախիջևան տանող հաղորդակցության ուղիների նկատմամբ ՌԴ վերահսկողության պայմանավորվածություն ձեռք չի բերվել

10 Հունիս 2023 23:13

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է Հայաստանի տարածքով Նախիջևան տանող հաղորդակցության ուղիների նկատմամբ Ռուսաստանի Դաշնության սահմանապահների վերահսկողության մասին պայմանավորվածությունների...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ