Ռուսաստան կատարած այցի ընթացքում իմ և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև բավականին անկեղծ զրույց է տեղի ունեցել։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ես ուշադրություն եմ հրավիրել ադրբեջանական կողմի պահվածքին»-նշեց Միրզոյանը։
Միրզոյանը տեղեկացրեց նաև, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման թեման։ «Բանակցություններն այս պահին ընթանում են հեռավար ձևաչափով, քանի որ մենք, այնուամենայնիվ, փոխանակում ենք մեր առաջարկները խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, բայց, իհարկե, ինչ-որ փուլից վերսկսկվելու են ֆիզիկական հանդիպումները»,-նշեց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել էր, որ Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի հետ փոխգործակցություն Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելու հարցում: