ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-30-ը կմասնակցի ԱՄՆ-ի նախաձեռնությամբ տեղի է ունենալու ժողովրդավարության հարցերով գագաթնաժողովին:
Այս մասին Armenia Today-ին հայտնեց վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
«Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է գագաթնաժողովին, որը հեռավար ձևաչափով է: Մարտի 29-ին հանդես կգա ելույթով»,- ասաց Խաչատրյանը: