Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու նոր կառափնարանի, պետք է կասեցվի, և սրա միակ հուսալի ճանապարհը լայն միջազգային մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում։ Այս մասին կառավարության ապրիլի 27-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ որպես առաջին քայլ անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը։
«Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում, այս անգամ ապօրինաբար հսկիչ անցագրային կետ տեղադրելով ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքում։ Ու եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կղեմից։ Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու, այլ Ղաչաբաղում հաստատված հումանիտար ճգնաժմը խորացմելուն ուղղված սադրիչ քայլ է»,- ասաց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական ացակետի տեղադրմանը, բայց կարևոր է նաև արձանագրել այս և սրան նախորդած մի շարք գործողությունների իրական և խորքային նպատակը։
«Դա ԼՂ հայության էթնիկ զտումն ու ցեղասպանություն իրականացնելն է։ Եվ հենց սա պետք է լինի մեր բոլորիս՝ միջազգային հանրության ուշադրության առարկան»,- ։
Հաջորդ հարցը, որ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելով ավելի է սրվում հետևյալն է, թե որքանով է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կատարել իր՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։
Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է, ըստ վարչապետի։ Ա
«Առիթ ունեցել եմ ասել, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից ի վեր խախտել է հայտարարության ըստ էության բոլոր կետերը։ Այս ամենի արձանագրումը սակայն պետք է բերի կոնկրետ եզրակացությունների և ուզում եմ ներկայացնել մեր պատկերացումները իրավիճակի հնարավոր կարգավորման վերաբերյալ։
ՌԴ խաղաղապահ զորախումը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը։ Այսինքն բացի ՌԴ-ից որևէ մեկը Լաչինի միջանցում վերահսկողություն չպետք է իրականացնի։ Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։
Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությանբ։ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում։
«Ինչ վերաբերվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին՝ ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմենրի իրագործելի և գործուն համակարգ։ Հստակ պետք է արձանագրված լինեն դելիմիտացիայի պարամետրերը և հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն։
Հայաստանի Հանրապետությունը գործադրելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերը, բայց այդ ջանքերին զուգահեռ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը»,- ասաց Փաշինյանը։