Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի իր հստակ դիրքորոշումները և օրինական շահերը տարածաշրջանում։ Այս մասին Armenia Today-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի դեսպան Աբաս Զոհուրին՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Իրանը տարածաշրջանում սահմանային փոփոխությունները կանխելու համար։
«Թույլ տվեք մեկնաբանություններ չանել ենթադրյալ իրավիճակների մասին, որոնք, հուսով, ենք երբեք առաջ չեն գա: Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի իր հստակ դիրքորոշումները և օրինական շահերը տարածաշրջանում։ Փորձը ցույց է տալիս նաև, որ մենք միշտ պաշտպանել ենք մեր օրինական իրավունքները և հայտնել մեր հստակ դիրքորոշումներն այս առնչությամբ»,- նշել է Զոհուրին։
Անդրադառնալով անվտանգության շուրջ Հայաստանի և Իրանի համագործակցությանը՝ դեսպանն ընդգծել է, որ այլ երկրների հետ ռազմական համագործակցության վերաբերյալ իրենց տեսակետն այն է, որ այդ համագործակցությունը պետք է ծառայի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։
«Պաշտպանության ոլորտում Իրանի և Հայաստանի միջև համագործակցությունը հիմնված է այս հիմնարար սկզբունքի վրա։ Որպես կանոն, իրավիճակի փոփոխությունը կարող է փոխել տարբեր երկրների միջև պաշտպանական համագործակցության առկա վիճակը։ Սա վերաբերվում է նաև բոլոր երկրներին»,- ասել է Զոհուրին:
Դեսպանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները կընթանան բանակցությունների միջոցով՝ խաղաղության և կայունության հաստատման նպատակով:
Իրանի դեսպան Աբաս Զոհուրիի հետ Armenia Today-ի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այսօր՝ ժամը 21։00-ին։
Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ուզում եմ համարել «զրոյական կետ»․ Փաշինյան
Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ուզում եմ համարել «զրոյական կետ», Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է...