Եթե Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն չլինի, այլընտրանքը ցեղասպանությունն է, ինչը, բնականաբար, թույլ չենք տալու, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը և այդ համատեքստում հայկական կողմի համար սկզբունքային հարցերին անդրադադառնալով՝ նա նշել է, որ զորքերի հետքաշում պետք է լինի։
«Պայմանագրի մեջ հիմա քննարկվում են այն կետերը, որոնք կարևոր են կողմերի համար․ բացառվում է, որ ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրից ավել-պակաս տարածքով խաղաղության պայմանագիր կնքվի»,-ասաց նա՝ շեշտելով, որ ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն իշխանության համար կարմիր գիծ է։
«Նույնը կարող եմ ասել միջանցքի մասին։ Մենք բազմիցս ենք ասել, որ միջանցք չի լինելու»,-հավելեց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։