Կառավարությունը «Հրապարակ»-ի տեղեկությամբ հայեցակարգ է մշակել՝ ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ ստեղծելու համար։ Բայց, ըստ թերթի, սոցիալապես խոցելի խավի վիճակը բարելավելու փոխարեն կառավարությունը որոշել է փոխել աղքատության գնահատման համակարգը՝ հրաժարվելով «Փարոսից»։
«Կառավարությունը որոշել է վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում՝ ասվում էր ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում։ Անցել է մոտ 3 տարի, բայց աղքատությունը չի կրճատվում։ Թեեւ աղքատների քանակի վիճակագրությունը չի հրապարակվում, անզեն աչքով էլ երեւում է, որ աղքատների թիվն աճի միտում կա»,- ասված է հոդվածում։