Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «հիմնավորված» է անվանել Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ի նկատմամբ, БелТА-ի փոխանցմամբ այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ։
«Ասեմ, որ խնդիրներ կան և շատ լուրջ խնդիրներ: Եթե մենք չլուծենք այս խնդիրները, մենք անընդհատ կշտամբենք միմյանց, դժգոհություն կհայտնենք կազմակերպության գործունեության նկատմամբ որպես ամբողջություն, բայց խնդիրները պետք է լուծել»,-նշել Է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ եթե Արևմուտքից «խորհրդական ընկերները» «ներս մտնեն», արդեն դժվար կլինի լուծել այդ խնդիրները: Ըստ Լուկաշենկոյի՝ վտանգը հենց նշվածի մեջ է։
«Այդ կարևորագույն հարցերն արտացոլված են ՀԱՊԿ փաստաթղթերում, կազմակերպությունում Բելառուսի նախագահության ընթացքում։ նշված բոլոր խնդիրները պետք է լուծել»,-եզրափակել է Բելառուսի ղեկավարը:
Հունիսի 8-ին Լուկաշենկոն նշել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման պայմանը: Նա նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին։
Մայիսի 31-ին ՀԱՊԿ քարտուղարությունը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Հայաստանին օգնության փաթեթը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «օրակարգում է»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել 15 որոշումների շուրջ, ևս երկու նախագիծ ուղարկվել է վերանայման։