ՔՊ-ում արդեն սկսել են Երևանի ավագանու ընտրացուցակը կազմելու գործընթացը և հստակեցրել ցուցակի առաջին հնգյակը, հայտնել է «Հրապարակ»-ը:
Ըստ տեղեկությունների՝ Ավինյանից հետո ցուցակում երկրորդ համարը կլինի Արմեն Փամբուխչյանի անունը, որն արդեն հայտնի է, որ Երևանի ընտրություններին ղեկավարելու է ՔՊ նախընտրական շտաբը: Երրորդ համարը Նուարդ Վարդանյանը: Չորրորդը ՔՊ-ի ցուցակում լինելու է դե ֆակտո քաղաքապետ` քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար և առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, հինգերորդը՝ Արմեն Գալջյանը, ով ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն է։
Ցուցակն ամբողջությամբ կկազմվի առաջիկայում, երբ մայրաքաղաքի տարածքային կառույցները ցանկերը ներկայացնեն վարչություն։