Կառավարությունից աշնանը հեռացվող նախարարներից մեկը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կլինի, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ կառավարության աղբյուրի՝ Մինասյանին փոխարինողների ցանկում առաջինը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է: Թեև շրջանառվում է նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի անունը։
«Մեզ ասացին, որ դեռևս Կարեն Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո Փաշինյանը հակված է եղել Եղիշե Կիրակոսյանին նշանակել, սակայն Անդրեասյանն ամեն ինչ արել է, որ իր մտերիմ ընկերը նշանակվի»,- ասված է հոդվածում։