Ռուսաստանը չի վախենում ի դեմս Հայաստանի՝ իր դաշնակցին կորցնելուց, Մոսկվան և Երևանը կմնան մոտիկ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TACC-ի հարցին։
«Ոչ, մենք եղել ենք, մնում ենք և, վստահ եմ, լինելու ենք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ, մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակներում, քանի որ տրամաբանությունը, զարգացումը և երկու երկրների ազգային շահերը թելադրում են մեր դաշինքի և գործընկերության խորացման անհրաժեշտությունը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան կոշտ նոտա է ներկայացվել, ՀՀ-ի կողմից մի շարք ոչ բարեկամական քայլերի կապակցությամբ։
ՌԴ ԱԳՆ-ը նաև դեսպանին է փոխանցել բողոքի նոտա, որտեղ նշվում է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հասցեին հնչեցրած «վիրավորական արտահայտությունների անընդունելի լինելը»։ Բացի այդ, մտահոգություն է հայտնվել բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» խմբագրության թղթակից Աշոտ Գևորգյանի ձերբակալության վերաբերյալ։
Պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի թվում ՌԴ ԱԳՆ-ը նշել է Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը, Աննա Հակոբյանի այցը Կիև, ՀՀ տարածքում ԱՄՆ մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։
Ավելի վաղ, Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի ցանկացել մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասածները, քանի որ կարծում է, որ իր «մակարդակը չէ»։